Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
Mixxup-ի մասնագետներն անընդհատ հետևում են շուկայի շարժին և պատրաստ են տրամադրել առկա անշարժ գույքի հիման վրա կատարված մանրամասն վերլուծություններ գույքի հետագա շահագործման լավագույն տարբերակների մասին։
Առկա գույքի հիման վրա շուկայի համապարփակ ուսումնասիրության կազմում։
Հնարավոր բիզնես–նախագծերի իրականացման տարբերակների ուսումնասիրություն։
Տեխնիկական իրագործելիության գնահատում և ռիսկերի վերլուծություն։
Գույքի հետագա շահագործման լավագույն տարբերակների առաջարկությունների կազմում։
Եթե կա անշարժ գույք, որով ցանկանում եք իրականացնել բիզնես–նախագիծ կամ օգտագործել այն ամենաարդյունավետ կերպով, մենք պատրաստ ենք ձեզ օգնել։ Հաջողված ներդրումային նախագծերի մեր բազմամյա փորձի շնորհիվ մենք կիրականացնենք շուկայի ուսումնասիրություն և ձեզ կտրամադրենք մանրամասն վերլուծություն այն մասին, թե որո՞նք են տվյալ գույքի օգտագործման լավագույն տարբերակները կամ լավագույն նախագծերը, որոնք կարող եք իրականացնել տվյալ գույքով։