Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
Եթե ունեք ֆինանսական միջոցներ և ցանկանում եք մուտք գործել անշարժ գույքի շուկա, մենք առաջարկում ենք պատրաստի ներդրումային նախագծեր, որոնք գրագետ փաթեթավորված են, մանրամասն ստուգված և ուսումնասիրությունների հիման վրա ունեն պատրաստի հաշվետվություններ եկամուտների վերաբերյալ։
Այս նախագծերի շնորհիվ դուք կարող եք արագ մուտք գործել անշարժ գույքի ներդրումային շուկա՝ խնայելով ժամանակ և հնարավորություն ստանալով օգտագործել ձեր միջոցները բարձր եկամտաբերությամբ։
Ստացե՛ք մանրամասն և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Mixxup-ի անշարժ գույքի մասնագետների կողմից՝ ձեր գումարն անշաժ գույքի ոլորտում առավելագույնս արդյունավետ տնօրինելու համար։
Անհատական զրույց ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետի հետ։
Շուկայի վիճակի մասին տեղեկատվության և վերլուծության տրամադրում։
Առկա ներդրումային նախագծերի մասին մանրամասն ինֆորմացիայի տրամադրում։
Համապատասխան ռազմավարության կազմում՝ ըստ Ձեր նպատակների և նախընտրությունների։
Եթե ունեք ֆինանսական միջոցներ, որոնք ցանկանում եք ներդնել անշարժ գույքի ոլորտում, մենք կօգնենք ձեզ գտնել ամենաօպտիմալ տարբերակները։ Mixxup–ի մասնագետներն ունեն բազմամյա փորձ ոլորտում և պատրաստ են տրամադրել ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ անշարժ գույքի ոլորտի ներդրումներում կողմնորոշվելու համար։ Մենք ձեզ կներկայացնենք, թե որոնք են ոլորտում գումարը տնօրինելու լավագույն տարբերակները, ինչպես նաև արդեն պատրաստի նախագծերը, որոնցում կարող եք գումար ներդնել հենց հիմա։
Mixxup–ի մասնագետները պատրաստ են օգնել պաշտպանել ձեր ներդրումներն օրենսդրական դաշտում՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն ոլորտի կարգավորումների և դրանց փոփոխությունների մասին, ինչպես նաև աջակցելով պայմանագրերի կազմման և կնքման հարցում։
Մենք առաջարկում ենք ներդրումային գույքեր՝ ելնելով յուրաքանչյուր հաճախորդի կարիքներից, ցանկություններից, նպատակներից և ռիսկի նկատմամբ հանդուրժողականությունից։ Մեր անհատականացված ծառայություններն ապահովում են, որ յուրաքանչյուր հաճախորդ գտնի իր համար ներդրման լավագույն տարբերակներն անշարժ գույքում։
Անարժ գույքից եկամուտը կարող է լինել մի շարք աղբյուրներից (վարձակալություն, արժևորում, ․․․)։ Mixxup-ն օգնում է բացահայտել եկամտի բոլոր հնարավոր աղբյուրները, ինչի շնորհիվ առավելագույնի է հասցվում գույքի եկամտաբերությունը։ Հենց այս պատճառով են շատերն անշարժ գույքը համարում լավագույն ներդրումը։
Վճարներ կատարելու անհրաժեշտությունն ամբողջովին կախված է նախագծի առանձնահատկություններից։ Լրացուցիչ վճարների անհրաժեշտության դեպքում մենք այդ մասին տեղեկացնում ենք նախօրոք։
Անշարժ գույքի սկսնակ ներդրողների համար մենք պարբերաբար կիսվում ենք մեր գիտելիքներով և փորձով կայքում առկա Բլոգ բաժնում, ինչպես նաև սոցիալական տարբեր հարթակներում հրապարակումների տեսքով (Facebook, Instagram, LinkedIn)։ Դրանից բացի, ներդրումների խորհրդատվություն իրականացնելիս մեր մասնագետները մանրամասն ներկայացնում և ծանոթացնում են շուկայի նրբություններին, իրավիճակին, հնարավոր ռիսկերին և օգուտներին։ Մեր առաջնային նպատակներից մեկն է ստեղծել ավելի գիտակից և կրթված շուկա։
Mixxup-ի միջոցով հնարավոր է կատարել ներդրումներ անշարժ գույքում՝ գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Այդ դեպքում համագործակցության պայմանները կախված կլինեն տվյալ երկրի օրենքներից, հարկային մեխանիզմներից և ներդրման տիպից։
Mixxup-ի հետ ցանկացած մարդ կարող է կատարել ներդրումներ անշարժ գույքի ոլորտում, քանի դեռ օրենքը դա թույլ է տալիս։ Եթե ունեք գումար կամ գույք, մենք պատրաստ ենք առաջարկել Ձեզ ներդրումային լուծումներ անշարժ գույքի ոլորտում։