Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
Մանրակրկիտ և համապարփակ բիզնես–պլանի կազմում՝ հիմնվելով արդեն առկա անշարժ գույքի և դրանով իրականացվող բիզնես–գաղափարի վրա։
Առկա գույքի և բիզնես–գաղափարի հիման վրա շուկայի համապարփակ ուսումնասիրության կազմում։
Վերջնական պրոդուկտի և բիզնես–մոդելի ձևավորում՝ հստակ հաշվարկներով և ելքի ռազմավարությամբ։
Բիզնեսի իրականացման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականության կազմում։
Պատրաստի փաստաթղթի տրամադրում՝ ինստիտուցիոնալ կառույցներին դիմելու համար։
Եթե ցանկանում եք ունեցած անշարժ գույքի վրա հիմնել հաջողակ բիզնես և ներգրավել ներդրումներ դրա իրականացման համար, ապա ձեզ անհրաժեշտ է ունենալ հստակ կազմված բիզնես–պլան։ Mixxup-ի մասնագետները հաջողված բիզնես–նախագծերի հարուստ փորձի հիման վրա կգրեն համապարփակ բիզնես–պլան ձեր անշարժ գույքի և բիզնես–գաղափարի շուրջ։ Մենք կտրամադրենք ձեզ ինչպես բիզնեսի իրականացման, այնպես էլ հետագայում դրանից դուրս գալու և առավելագույն եկամտաբերությունն ապահովելու մանրակրկիտ ռազմավարությունները։