Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
«Նուրի» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ գյուղում ստեղծել լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայր։ Mixxup ընկերությունն իր առանցքային գործընկերների հետ միասին իր ներդրումն է ունեցել նախագծի ստեղծման գործում՝ անշարժ գույքում ներդրումային վերլուծություն կատարելուց մինչև նախագծի ճարտարապետություն և բրենդինգ։ Այս բլոգում մենք կուսումնասիրենք նախագծի առանձնահատկությունները, ստեղծման պատմությունը և Mixxup ընկերության ներդրումը։
«Նուրի» ներդրումային ծրագրի հիմնական տեսլականը էկոլոգիապես մաքուր լեռնային հանգստավայր դառնալն է, որը հյուրերին կառաջարկի հանգստի, բնության և կայունության ներդաշնակ խառնուրդ: Ծրագիրը դիվերսիֆիկացնում է երկրի զբոսաշրջային առաջարկները՝ օգտվելով էկոտուրիզմի և հանգստավայրերի աճող համաշխարհային շուկայից և Հայաստանը դիրքավորելով որպես բնության և կայուն ճանապարհորդության սիրահարների նախընտրելի ուղղություն:
Ճարտարապետությունից մինչև գործառնություններ, հանգստավայրի բոլոր բաղադրիչները կենտրոնացված են նորարար էկո-շքեղ մոտեցման շուրջ՝ առանց վնասելու հարմարավետությունը կամ էլեգանտությունը։ Հանգստավայրն առանձնանում է հիասքանչ տեսարաններով և բնության հետ ներդաշնակությամբ, ինչպես նաև մատուցվող ծառայությունների լայն շրջանակով, որոնք հյուրերին կապում են բնության և տեղական ավանդույթների հետ։
Ծրագրի նախաձեռնողները շուրջ կես տարի են հատկացրել լեռնային հանգստավայրի համապատասխան վայրի ընտրության համար, քանի որ սա դառնալու էր խոշոր ներդրում հյուրընկալության ոլորտում։ Հիմնական առավելություններից է ռազմավարական հեռավորությունը Երևանից և Թբիլիսիից․ այն գտնվում է մայրաքաղաքներից հավասար հեռավորության վրա։ Սա հնարավորություն է տալիս ներգրավելու երկու երկրների այցելուներին՝ ծառայելով որպես յուրօրինակ կամուրջ Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքների համար։
«Նուրի»–ի հիմնադիրները Mixxup–ին էին դիմել նախագծի սկզբնական փուլերում, երբ ստեղծված էր միայն հյուրանոցի նախնական ճարտարապետությունը։
Նախագծի իրագործելիությունը գնահատելու համար իրականացվեց շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն և կազմվեց գույքի (հողատարածքի) շահագործման լավագույն տարբերակի առաջարկություն՝ լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի ստեղծում։ Արդյունքում առաջացավ թե՛ ճարտարապետական դիզայնի, թե՛ վերահատակագծման, թե՛ բրենդինգի փոփոխության անհրաժեշտություն, քանի որ եղածը չէր համապատասխանում տվյալ շուկայի պահանջների և չէր կարողանալու ապահովել բավականաչափ պահանջարկ՝ ունենալով ցածր եկամտաբերություն։

Blank Bureau-ի և Irregular lab-ի համատեղ ուժերով ստեղծվեց նախագծի նոր հայեցակարգը՝ անվանումից սկսած մինչև լոգոտիպ և ճարտարապետական կերպարի վերակազմավորման հայեցակարգ։
Հանգստավայրի բրենդինգն արտացոլում է տարածաշրջանին հատուկ տարրեր։ «Նուրի հյուրանոցային համալիր» անվանումը նախկինում տարածաշրջանում հայտնի «Նուրի» ավանդական տիկնիկից է, որը հայտնի է եղել նաև «Անձրևի հարս» անվամբ։ Լոգոտիպն ու դիզայնի դետալները տեղական բուսաշխարհին հատուկ ծաղկատեսակներից են։
Ճարտարապետական դիզայնը նախագծված է այնպես, որ բնության գրկում գտնվող հյուրանոցի ապակե պատուհաններից և պատշգամբներից հյուրերը վայելեն համայնապատկերային տեսարանները դեպի գեղեցիկ շրջակայքը: Հանգստավայրը պահպանում է քաղաքային կյանքի և բնության միջև նուրբ հավասարակշռություն՝ ջրային հոսող դետալներով և կանաչապատ մակերեսներով։ Օրգանականի և արհեստականի այսպիսի միաձուլումը թույլ է տալիս հյուրերին վայելել հանգիստը հարմարավետ միջավայրում՝ միաժամանակ մոտ լինելով բնությանը։

Նախագծի հայեցակարգը վերջնականացնելուց հետո Mixxup–ը կազմեց մանրամասն և համապարփակ բիզնես–պլան, որտեղ հստակ նշված էին նախագծի իրականացման բոլոր քայլերը։
Հանգստավայրի հիմնական առաջարկներն են լինելու․
1․ Կացություն․ Էկոլոգիապես մաքուր սենյակներ, որոնք ձևավորված են բնական նյութերի օգտագործմամբ՝ Հայաստանի բնական գեղեցկության հիասքանչ տեսարաններով:
2․ Ռեստորան․ 100 հոգու համար նախատեսված ռեստորան, որտեղ մատուցվելու են օրգանական, տեղական ծագման մթերքներով պատրաստված ուտեստներ, ինչպես նաև սրճարան-բար, որը հյուրերին տրամադրում է էկոլոգիապես մաքուր մի շարք խմիչքներ՝ ներառյալ օրգանական գինիներ, թեյեր։
4․ Հավելյալ ծառայություններ․ Հանգստավայրի առաջարկած ծառայությունների ցանկում են ներառվում նաև պա-առողջության կենտրոն, ակտիվ հանգստի կազմակերպում, միջոցառումների ընդունելություն, լողավազան, մարզասրահ, սաունա։
Հանգստավայրի յուրահատուկ կոնցեպտը և բազմատեսակ հնարավորությունները թույլ կտան յուրաքանչյուր հյուրի վայելել իր ժամանցը, մասնավորապես․
– Ընտանիքներ, որոնք առաջնահերթություն են տալիս ապահով և գրավիչ փորձառություններին՝ ապահովելով, որ և՛ երեխաները, և՛ մեծահասակները կարողանան գտնել իրենց հետաքրքրությունը հանգստավայրում:
– Էկո–գիտակ ճանապարհորդներ, ովքեր ակնկալում են բարձրորակ, էկոլոգիապես մաքուր կացարաններ և միջոցառումներ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել բնական միջավայրը և տեղական ավանդական մշակույթը:
– Կորպորատիվ հաճախորդներ, ովքեր փնտրում են յուրօրինակ վայրեր, որոնք ապահովում են աշխատանքի և հանգստի հնարավորություններ իրենց աշխատակիցների համար և հեռու են քաղաքի թոհուբոհից:
Ներդրումների ներգրավման համար Mixxup–ը կազմել է մարքեթինգային և ներկայացուցչական նյութեր՝ կայք, պրեզենտացիա, գրքույկ և այլն։ Այս հարթակների շնորհիվ հնարավոր է պոտենցիալ ներդրողներին ավելի պատկերավոր ներկայացնել այն, ինչ պլանավորվում է ստեղծել։ Եթե ցանկանում եք իրականացնել հյուրանոցային բիզնեսում ներդրում, կարող եք դիմել մեզ․ ներդրողների հետ բանակցությունների վարումը և ներդրումների վերջնականացումը նույնպես իրականացվում է Mixxup ընկերության աջակցությամբ։ Մենք օգնում ենք նախագծի բոլոր փուլերում՝ գաղափարից սկսած մինչև գույքի ձեռքբերում, բիզնես–պլանի կազմում և ներդրումների ներգրավում։
Մեր հատուկ բլոգում Դուք կգտնեք ամենահետաքրքիր, արդիական և կարևոր նյութերը անշարժ գույքի ոլորտից։ Մենք այստեղ խոսում ենք շուկայի նրբությունների, յուրահատկությունների ու միտումների մասին։