Loading...
Զանգահարել

Արժույթ

USD

RUB

AMD

Պահպանել

«Kantar Dilijan» հյուրանոցային համալիր

ք․ Դիլիջան, Տավուշ

Նախագծի նկարագրություն

«Kantar Dilijan» ներդրումային ծրագրով նախատեսվում է արդեն մեկ տասնամյակ գործող «Kantar Yerevan»-ի հյուրանոցային և հոսթելային կացության յուրահատուկ ձևաչափը գործարկել Հարավային Կովկասի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Դիլիջան քաղաքում։

Հյուրանոցը կառավարվելու է «FYM» ընկերության կողմից։

ROI - 12.4 %
7.4 տարի
5x աճ

Ֆինանսական տվյալներ

Անհրաժեշտ ներդրումների ծավալը՝

$ 1 698 667

Ընկերության արժեքը 10 տարի անց՝

$ 3 414 450

ROI 10 տարի անց ելքի դեպքում՝

494.2%

Վերադարձելիության ժամկետ՝

7.4 տարի

Կապիտալի եկամտաբերություն (yield on equity)՝

15.1%

Թվային տվյալներ

Նախագծի առանձնահատկությունները

«Kantar Dilijan» նախագիծը համատեղում է հյուրանոցային և հոսթելային կացության ձևաչափերը մեկ հարկի տակ։ Այս հայեցակարգը տարածաշրջանում առաջին անգամ գործարկվել է «Kantar Yerevan»-ում՝ 2014 թվականից։

«Kantar» բրենդի ներքո գործող հաստատությունները նախագծված են բոլոր նախապատվությունների հյուրերի համար: «Kantar»-ում կացությունը հասանելի է թե՛ միայնակ ճանապարհորդողների, թե՛ ընտանեկան հանգիստը գերադասողների և թե՛ մեծ զբոսաշրջային խմբերի համար:

Հյուրանոցային և հոսթելային ձևաչափերի մեկտեղումը և մանրակրկիտ կերպով նախագծված հյուրանոցային տարածքները նպաստում են սոցիալական շփման ու միջմշակութային հաղորդակցության միջոցով սեփական համայնքի ձևավորմանը:

Տվյալ հայեցակարգը «Kantar Dilijan»-ին կառանձնացնի շուկայում գործող նմանատիպ բոլոր հաստատություններից և կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր հետաքրքրված կլինեն տեղի սոցիալ-մշակութային առանձնահատկություններով և համայնքային կյանքով:

Հավելյալ տեղեկատվություն

Հյուրանոց
Հոսթել
Ռեստորան
Կոնֆերանս դահլիճ
Ակտիվ հանգստի կազմակերպում

Հասցե

ք․ Դիլիջան, Տավուշ

Նախագծի կազմակերպիչ՝ FYM

«FYM»-ը հյուրընկալության կառավարման ընկերություն է, որի մեծ փորձը ներառում է հյուրանոցային և ռեստորանային ոլորտի տարբեր ասպեկտներ՝ ներառյալ հյուրանոցների, բազմաբնակարան համալիրների, ռեստորանների և խառը օգտագործման օբյեկտների կառավարումը:

FYM-ի փորձառու մասնագետների թիմը զինված է բիզնեսի շահութաբերությունն առավելագույնի հասցնելու անհրաժեշտ գործիքակազմով՝ հաջողակ բիզնես նախագծերի գործարկման, հաճախորդների բացառիկ փորձառության կերտման և բիզնեսի առավելագույն արդյունավետության ապահովման բազմամյա փորձով:

Տեղում գործունակ թիմ զարգացնելուց զատ, նախատեսվում է «Kantar Dilijan»-ում կիրառել «FYM»-ի մասնագիտական ներուժը՝ արդեն գոյություն ունեցող կորպորատիվ մշակույթով և սպասարկման չափանիշներով:

Նախագծի գործընկերներ

Mixxup

Ռազմավարական գործընկերներից մեկը Mixxup–ն է, որը մշակել է այս ներդրումային նախագծի բիզնես–ռազմավարությունը և մարքեթինգային ներկայացուցչական նյութերը։

Irregular lab

Irregular Lab ճարտարապետական ընկերությունը մշակել է ընդհանուր կերպարի կոնցեպտը՝ ծավալային և հատակագծային լուծումները, ֆունկցիոնալ զոնավորումը, գլխավոր հատակագիծը։

Blank Bureau

Blank Bureau-ն բրենդային գաղափարների մշակման և դիզայն ընկերություն է, որը մանրամասնորեն մշակել է Kantar Dilijan նախագծի ամբողջական բրենդինգը և բրենդային ոճը:

Խորհրդատվություն

Մանրամասն և պրոֆեսիոնալ խորհրդատվություն անշարժ գույքի մասնագետների կողմից՝ նախագծերի և ներդրումների վերաբերյալ։

Ստանալ նկարագիրը
Այցելել կայք

Զանգահարել