Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
Անշարժ գույքի վարձակալությունն իրենից ենթադրում է անշարժ գույքի հանձնում օգտագործման վարձակալներին կանոնավոր վարձավճարների դիմաց: Դա անշարժ գույքի ներդրումների ռազմավարություններից մեկն է, որտեղ ներդրողները ձեռք են բերում գույք՝ նպատակ ունենալով եկամուտ ստեղծել վարձակալության միջոցով, այլ ոչ թե անմիջապես վաճառքից:
– Բնակելի անշարժ գույք.
Բնակելի անշարժ գույքը ներառում է բնակարաններ, տներ, առանձնատներ, և այլն։ Այս գույքը անհատների և ընտանիքների համար է, ովքեր փնտրում են երկարաժամկետ բնակության վայրեր: Բնակելի տարածքների արձակալությունն առաջարկում է կայուն եկամտի հոսքեր։ Կնքվում է վարձակալական պայմանագիր՝ մինչև անգամ մի քանի տարի ժամկետով։
– Առևտրային անշարժ գույք.
Առևտրային անշարժ գույքը ներառում է մանրածախ առևտրի տարածքներ, գրասենյակային տարածքներ, պահեստներ և արդյունաբերական տարածքներ: Առևտրային անշարժ գույքի վարձակալությունները հաճախ ընդգրկում են ավելի երկար ժամկետներ՝ ներդրողներին ապահովելով կանխատեսելի դրամական հոսքերով և բարձր եկամտաբերությամբ:
– Անշարժ գույքի վարձակալություն հանգստի համար.
Հանգստի համար անշարժ գույքի վարձակալությունը ներառում է գույքի վարձակալություն կարճաժամկետ հիմունքներով: Այս նպատակով կարող են օգտագործվել շատ տարբեր տեսակի գույքեր՝ սկսած բնակարաններից և ծովափնյա տներից մինչև զբոսաշրջային վայրերում գտնվող տնակներ և վիլլաներ: Այս ռազմավարությունն առաջարկում է վարձակալական գների ճկունություն՝ սեզոնային պահանջարկից և զբոսաշրջության միտումներից օգտվելու համար:
– Կրկնվող եկամտի հոսքեր.
Վարձակալական գույքը ստեղծում է կանոնավոր եկամուտ ամսական վարձավճարների միջոցով: Այսպիսի դրամական հոսքն ապահովում է ֆինանսական կայունություն:
– Արժեքի երկարաժամկետ աճ.
Անշարժ գույքերը սովորաբար արժևորվում են ժամանակի ընթացքում: Վարձակալությունը ներդրողներին թույլ է տալիս օգտվել այս հնարավորությունից՝ արժեքի բարձրացմանը զուգահեռ ապահովելով լրացուցիչ եկամուտ։
– Պորտֆոլիոյի դիվերսիֆիկացում.
Վարձակալական գույքի մեջ ներդրումները դիվերսիֆիկացնում են ներդրումային պորտֆելը՝ նվազեցնելով պորտֆելի ընդհանուր ռիսկը և մեծացնելով եկամուտները:
– Գույքի վերահսկողություն․
Վարձակալության հանձնելու դեպքում գույքը մշտապես օգտագործվում է, չի մնում դատարկ և մշտապես խնամվում է։ Իսկ գույքի կառավարումը կարելի է հանձնել անշարժ գույքի կազմակերպության և ազատվել նաև այդ հոգսից։
– Վարձակալների կառավարում
Վարձակալների կառավարումն անշարժ գույքի վարձակալության կարևոր կողմն է և կարող է առաջացնել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են.
– Վարձակալների զննում. սա արվում է վստահելի անձանց գտնելու համար, ովքեր ժամանակին կվճարեն վարձավճարը և խնամքով կվերաբերվեն գույքին։
– Վարձակալների հետ հարաբերություններ. սա ներառում է վարձակալների խնդրանքների և բողոքների արդյունավետ լուծումը՝ երկարաժամկետ հարաբերություններ ստեղծելու համար։
– Վտարման գործընթաց. չվճարող կամ խնդրահարույց վարձակալների հետ գործ ունենալը կարող է դատական գործընթաց պահանջել:
– Գույքի սպասարկում
Վարձակալական գույքի ճիշտ սպասարկումը կարևոր է դրա արժեքը պահպանելու և վարձակալներին գրավելու համար: Մարտահրավերները ներառում են.
– Ընդհանուր սպասարկում․ սրա մեջ են մտնում գույքի կանոնավոր վերանորոգումները, կանաչապատումը և վնասատուների դեմ պայքարը:
– Չնախատեսված վերանորոգումներ․ անհրաժեշտ է հնարավորինս անհապաղ լուծել սպասարկման չնախատեսված խնդիրները՝ վարձակալների անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար:
– Բյուջեի հատկացում սպասարկմանը․ ընթացիկ սպասարկման և բարելավման համար գումարների հատկացման շնորհիվ գույքը շուկայում մնում է մրցունակ:
– Վարձակալների բացակայության ռիսկեր
Վարձակալների բացակայությունը կարող է ազդել եկամտի և դրամական միջոցների հոսքի վրա՝ ֆինանսական մարտահրավերներ ներկայացնելով ներդրողների համար։
– Շուկայի վիճակը. տնտեսական գործոնների մեջ են մտնում վարձակալության պահանջարկի տատանումները, վարձակալների տեղափոխման և բնակարանների ընտրության միտումները:
– Արդյունավետ գովազդ․ պոտենցիալ վարձակալներին արագ ներգրավելու համար անհրաժեշտ է արդյունավետորեն գովազդել գույքը:
– Վարձակալների պահպանում. գործող վարձակալներին պահելու ռազմավարությունների մեջ են մտնում գույքի բարձրակարգ սպասարկումը և վարձակալների հետ լավ հարաբերությունների հաստատումը:
Գույքի ճիշտ ընտրությունը հաջող ներդրման հիմքն է: Հաշվի առեք հետևյալ գործոնները.
1․ Գտնվելու վայրը․
Գտնվելու վայրը զգալիորեն ազդում է վարձակալության պահանջարկի և գույքի արժեքի վրա: Ընտրեք հարմարություններին մոտ (դպրոցներ, տեսարժան վայրեր, հասարակական տրանսպորտ) և ապահով թաղամասերում գտնվող գույքեր:
2․ Գույքի տեսակը․
Ընտրեք գույք, որը համապատասխանում է ձեր ներդրումային նպատակներին: Գույքի յուրաքանչյուր տեսակ ունի վարձակալության իր նրբությունները՝ կապված վարձակալների տիպի, շուկայի դինամիկայի և սպասարկման պահանջների հետ:
3․ Շուկայի պահանջարկը․
Գնահատեք ձեր ընտրած վայրում անշարժ գույքի վարձակալության ընթացիկ և կանխատեսվող շուկայական պահանջարկը։ Վերլուծեք վարձակալության գները և ժողովրդագրական միտումները:
Վարձակալներ ներգրավելու համար օգտագործեք տարբեր աղբյուրներ.
– Տեղադրեք ձեր գույքի հայտարարությունը վարձակալության կայքերում և հավելվածներում ` լայն լսարանին հասցնելու համար:
– Ստեղծեք հարաբերություններ անշարժ գույքի մասնագետների և տեղական այլ բիզնեսների հետ (օրինակ՝ զբոսաշրջային կազմակերպություն, անշարժ գույքի ընկերություն)՝ վարձակալների ուղղորդման համար:
Անցկացրեք վարձակալների ստուգումներ՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար.
– Ստուգեք վարձակալի եկամտի կայունությունը և զբաղվածության կարգավիճակը՝ ֆինանսական պատասխանատվությունը գնահատելու համար:
– Անցկացրեք հարցազրույցներ` վարձակալների հաղորդակցման ունակությունը, հուսալիությունը և ձեր պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար։
Վարձակալական պարտավորությունների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է կազմել համապատասխան պայմանագրեր․
– Հստակ ուրվագծեք վարձակալության գումարը, վճարման ժամկետները, վարձակալության տևողությունը և գույքի պահպանման և խնամքի՝ վարձակալի պարտականությունները:
– Խորհրդակցեք մասնագետի հետ` վարձակալության պայմանագրերը վերանայելու համար` ապահովելով համապատասխանությունը տեղական օրենքներին:
– Ներառեք հատուկ դրույթներ՝ երաշխիքային ավանդների, կենդանիների քաղաքականության, գույքի պասարկման պարտականությունների և այլնի վերաբերյալ` հնարավոր վեճերը մեղմելու համար:
Վարձակալության ընթացքում կարևոր է հետևել պարտավորությունների իրականացմանը․
– Հավաքագրեք վարձավճարները՝ հստակ վճարման եղանակներով և ժամկետներով:
– Պարբերաբար ստուգումներ անցկացրեք գույքի վիճակը գնահատելու և սպասարկման կարիքները բացահայտելու համար:
Վարձակալների հետ դրական հարաբերությունները նպաստում են վարձակալների գոհունակությանը, վարձակալության երկարաձգմանը և գույքի պահպանմանը:
– Տրամադրեք մի քանի կոնտակտային եղանակներ, որպեսզի հարցումների դեպքում վարձակալներն արագ կարողանան կապ հաստատել ձեզ հետ:
– Անմիջապես արձագանքեք վարձակալների հարցումներին` հուսալիությունը և հաճախորդակենտրոնությունը ցույց տալու համար:
– Պահպանեք պրոֆեսիոնալիզմը բոլոր հաղորդակցություններում՝ հարգելով վարձակալների գաղտնիությունն ու իրավունքները:
– Լուծեք առաջացող խնդիրներն ու վեճերը արագ և արդյունավետ՝ գտնելով փոխշահավետ լուծումներ։
– Պահպանեք հաղորդակցությունների և համաձայնությունների վերաբերյալ բոլոր փաստաղթղթերը և գրառումները՝ ձեր օրինական և ֆինանսական շահերը պաշտպանելու համար:
Վարձակալությունն անշարժ գույքի շուկայում գումար վաստակելու ամենատարածված տարբերակներից մեկն է։ Հասկանալով վարձակալության գործընթացը և շուկայի միտումները` հնարավոր է կայացնել տեղեկացված որոշումներ և արդյունավետ կառավարել գույքը:
Մեր հատուկ բլոգում Դուք կգտնեք ամենահետաքրքիր, արդիական և կարևոր նյութերը անշարժ գույքի ոլորտից։ Մենք այստեղ խոսում ենք շուկայի նրբությունների, յուրահատկությունների ու միտումների մասին։