Loading...
Զանգահարել

Արժույթ

USD

RUB

AMD

Պահպանել

Ի՞նչ է Mixxup-ը

Mixxup-ն անշարժ գույքի ընկերություն է, որն առաջարկում է անշարժ գույքի ներդրումային լուծումներ։

Ինչո՞վ ենք մենք զբաղվում

Mixxup-ն առաջարկում է անհատականացված և թափանցիկ ներդրումային լուծումներ անշարժ գույքի ոլորտում՝ ներդրողներին հնարավորություն տալով կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ և հասնել կայուն աճի։ Ընկերությունը տրամադրում է հարմարեցված առաջարկություններ գույքի ձեռքբերման, վաճառքի և պորտֆելի օպտիմալացման համար՝ հիմնվելով յուրաքանչյուր հաճախորդի եզակի նպատակների ու ռիսկի դիմելու պատրաստակամության վրա։

 

Մեր տեսլականը

Ոգեշնչել անշարժ գույքի ոլորտում ներդրողներին բացահայտել իրենց ներդրումների ողջ ներուժը՝ խթանելով անշարժ գույքի ավելի գիտակից և արդյունավետ շուկայի զարգացմանը։

Մեր առաքելությունը

Օգնել մեր հաճախորդներին հասնել առավելագույն շահութաբերության՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքակազմ անշարժ գույքի ներդրումների ոլորտում օպտիմալ որոշումներ կայացնելու համար։

Կազմակերպության արժեքները

Mixxup-ի ցանկացած գործունեության հիմքում մեր արժեքներն են։ Դրանք են մեզ առանձնացնում և առաջնորդում: Այս սկզբունքները միասին կազմում են մեր ընկերության մշակույթի հիմքը․

Մարդիկ

Մեր կազմակերպության հիմնաքարը մարդիկ են՝ մեր հաճախորդները, հանրությունը, թիմի անդամները և գործընկերները: Մենք առաջնահերթություն ենք տալիս նրանց կարիքներին, ձգտումներին և հաջողություններին:

Նորարարություն

Մենք մեր հաճախորդներին մշտապես առաջարկում ենք նորարարական լուծումներ և ծառայություններ, որոնք թույլ կտան բացահայտել ներդրումների ամբողջ պոտենցիալը։

Պրոֆեսիոնալիզմ

Մենք նվիրված ենք պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր չափանիշների պահպանմանը և ձգտում ենք գերազանցության՝ շարունակաբար փնտրելով աճի և կատարելագործման հնարավորություններ:

Ռազմավարական մտածողություն

Մեր ծավալած ցանկացած գործունեությունում մենք միշտ հաշվի ենք առնում  զարգացման հնարավոր սցենարները, մտածում ենք մի քանի քայլ առաջ և գտնում ենք նպատակին հասնելու լավագույն ուղին։

Կարիերա
 -ում

Թափանցիկություն, արդյունավետություն, նորարարություն և ինքնազարգացում ՝ յուրաքանչյուր քայլում։

Առողջություն և բարեկեցություն

Կարիերայի աճ և ինքնազարգացում

Ճանաչում և պարգևներ

Ճկուն աշխատանքային պայմաններ

Հաճախակի տրվող հարցեր

Մեր անհատականացված ծառայություններն ապահովում են, որ յուրաքանչյուր հաճախորդ գտնի իր համար ներդրման լավագույն տարբերակներն անշարժ գույքում։ Մենք տրամադրում ենք անշարժ գույքում ներդրումային նախագծերի իրականացման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեր մասնագետները պատրաստ են օգնել նախագծի իրականացման բոլոր փուլերում՝ հայեցակարգի մշակումից մինչև մեկնարկ և կառավարում։ Մեր առանցքային գործընկերները (Blank Bureau, Irregular lab) մատուցում են մարքեթինգային և ճարտարապետական ծառայություններ՝ օգնելով առավելագույնի հասցնել ցանկացած նախագծի գրավչությունն ու արդյունավետությունը։ Մենք առաջարկում ենք նաև անշարժ գույքի միջնորդական ծառայություններ (առք, վաճառք, վարձակալություն) և մասնագիտացած ենք Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր համայնքների գույքերում։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել +374 99 500 118 հեռախոսահամարով (հասանելի է նաև  WhatsApp, Viber, Telegram)։

Ներդրումներ կատարելու համար ընդամենը անհրաժեշտ է կապ հաստատել մեր մասնագետների հետ +374 99 500 118 հեռախոսահամարով, որից հետո մենք կկազմակերպենք անվճար խորհրդատվություն։ Կարող եք ուսումնասիրել արդեն առկա ներդրումային հնարավորությունները, իսկ եթե այդ շարքում չգտնեք ցանկալի նախագիծ, մեր մասնագետները կօգնեն ձեզ ստեղծել ձերը կամ գտնել այլընտրանքային ներդրումների տարբերակներ անշարժ գույքում։

Մեր մասնագետները հաճախորդներին փոխանցում են նախնական գիտելիքներ անշարժ գույքի և ներդրումների վերաբերյալ, որպեսզի անգամ նախկինում փորձ չունեցած անձինք կարողանան վստահ որոշումներ կայացնել: Խորհրդատվություն իրականացնելիս մեր մասնագետները մանրամասն ներկայացնում և ծանոթացնում են շուկայի նրբություններին, իրավիճակին, հնարավոր ռիսկերին և օգուտներին։ Մեր առաջնային նպատակներից մեկն է ստեղծել ավելի գիտակից և կրթված շուկա։

Մեր ծառայությունների հիմնական մասը մատուցվում է միայն Հայաստանում (գույքի գնահատում, միջնորդական ծառայություններ, և այլն), սակայն մենք առաջարկում ենք նաև ծառայություններ, որոնք հասանելի են միջազգային շուկայում (օրինակ՝ ճարտարապետական ծառայություններ, բրենդավորման ծառայություններ, ներդրումային նախագծերի մշակում և փաթեթավորում)։

Այո, մենք տրամադրում ենք գույքի գնահատման ծառայություններ հատկապես ներդրումային նախագծերի համար՝ օպտիմալ գին և բարձր եկամտաբերություն ապահովելու նպատակով։ Իսկ նախագերի իրականացման համար կատարում ենք մանրակրկիտ վերլուծություններ նախնական իրագործելիության ուսումնասիրության և բիզնես պլանի կազմման ծառայությունների շրջանակներում։

Այո, մենք տրամադրում ենք աջակցություն իրավաբանական և փաստաթղթային հարցերում, ինչպես նաև տեղեկատվություն ոլորտի օրենսդրական և կարգավորիչ նրբությունների վերաբերյալ։

Մեր առանցքային գործընկեր Irregular lab-ը մատուցում է բարձրակարգ ճարտարապետական ծառայություններ ցանկացած տիպի անշարժ գույքի համար և բիզնես–նախագծերի ցանկացած փուլում։

Մեր առանցքային գործընկեր Blank Bureau-ն մատուցում է բարձրակարգ բրենդինգային ծառայություններ անշարժ գույքում տարբեր բիզնես–նախագծերի համար։

Mixxup-ը FYM Hospitality Group ընկերության բիզնես միավորներից է, որը ստեղծում և կառավարում է բրենդներ հյուրընկալության ոլորտում։ FYM-ի տարիների փորձն ու գիտելիքներն օգնում են մեզ ապահովել նախագծերի առավելագույն եկամտաբերությունը հյուրընկալության ոլորտում։

Եթե ունեք հարցեր, որոնց պատասխանն այս ցանկում բացակայում է, կապ հաստատեք մեզ հետ:

Զանգահարել