Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
Ամեն ինչ սկսվեց 2009 թվականին, երբ երեք ուսանող ընկերներ հիմնեցին Rentals անշարժ գույքի վարձակալական ընկերությունը։
Ընդլայնելով ծառայությունների շրջանակը և ներառելով ոչ միայն վարձակալություն, այլ նաև անշարժ գույքի առք ու վաճառք, Rentals-ը վերաբրենդավորվեց՝ դառնալով Mixxup անշարժ գույքի գործակալություն։
Mixxup–ը հիմնադրվել է հստակ տեսլականով. մատուցել բարձրակարգ ծառայություններ անշարժ գույքի ոլորտում, որոնք իրենց որակով և պրոֆեսիոնալիզմով կվերափոխեն շուկան։
Հիմնադրման օրվանից Mixxup–ը զգալի աճ է գրանցել: Իրականացնելով բազմաթիվ բնակարանների, տների վաճառք և վարձակալություն՝ այն մշտապես օգնել է իր հաճախորդներին կատարել գործարքն արագ և արդյունավետ։
Այսպիսի նվիրվածությունն աշխատանքի նկատմամբ աննկատ չի մնացել․ շուտով ընկերությունը շուկայում հայտնի դարձավ որպես անշարժ գույքի վաճառք և վարձակալություն իրականացնող ամենապրոֆեսիոնալ կազմակերպություններից մեկը։
Mixxup-ի համար ներդրումային գույքի շուկայում մասնագիտանալու հիմք դարձավ Kantar Yerevan հյուրանոցի նախագծի մշակումը (2013 թվական)։
– Ելք անշարժ գույքի գործակալության սահմաններից
Mixxup-ը սկսեց մասնագիտանալ ներդրումային գույքի շուկայում՝ ինտենսիվ կերպով աշխատելով ներդրողների և գույքի սեփականատերերի հետ, գտնելով շուկայի բացերը և լրացնելով դրանք ձեռք բերած փորձով և գիտելիքներով։
Մենք չէինք իրականացնում միայն անշարժ գույքի առք ու վաճառք, մեր ծառայությունները և փորձագիտությունը գերազանցում էին այդ սահմանները։ Mixxup-ի մասնագետները տրամադրում էին նաև անհատականացված խորհրդատվություններ՝ ուղղորդելով ընտրել գույքի շահագործման լավագույն տարբերակը։ Վերաբրենդավորմամբ մենք ազդարարել ենք գործակալության մատուցած ծառայությունների սահմաններից դուրս գալը՝ ներառելով և շեշտադրելով անշարժ գույքի ներդրումային լուծումները։
– Շուկայի պահանջներ
Անշարժ գույքի շուկայում կար ներդրումային ծառայությունների զգալի պահանջարկ և կային բացեր, որոնք հնարավոր չէր լուծել պարզապես դիմելով անշարժ գույքի գործակալություն։ Ունենալով տարիների փորձ և կուտակած գիտելիքներ, մենք փորձում էինք լրացնել այդ բացերը՝ մատուցելով լրացուցիչ ծառայություններ և օգնելով կյանքի կոչել խոշոր ներդրումային նախագծեր։
Ներդրողները և գույքի սեփականատերերը փնտրում էին համապարփակ լուծումներ, որոնք կներառեին բիզնես–պլանների կազմումը և գույքի կառավարումը: Սրանից բացի, հզոր գործոն էր տեխնոլոգիական առաջընթացը, և բազմաթիվ նախագծեր ունեին թվային հարթակներում ներկայացվածության կարիք։ Զարգանում էին նաև հաճախորդների ակնկալիքները հարմարավետության, թափանցիկության և անհատականացված ծառայությունների նկատմամբ:
– Ռազմավարական նպատակներ
Անշարժ գույքի գործակալությունից անշարժ գույքի ընկերության անցումը մասամբ պայմանավորված էր երկարաժամկետ ռազմավարական նպատակներով։
Ռազմավարական նպատակներից մեկն էր հաճախորդների՝ ավելի լայն շրջանակ ներգրավելը: Որպես Mixxup անշարժ գույքի գործակալություն, մենք զգալի արդյունքներ գրանցեցինք տեղական շուկայում: Այնուամենայնիվ, վերաբրենդավորումը նշանավորեց մեր ներկայությունն ընդլայնելու ձգտումը:
Մեկայլ ռազմավարական նպատակ էր շուկայում ավելի տարբերվող և մրցունակ դառնալը՝ ունենալով հստակ ձեռագիր։ Վերաբրենդավորումը մեզ հնարավորություն տվեց ներկայանալ հաճախորդներին նոր՝ ավելի թարմ և ժամանակակից տեսքով։
– Ծառայությունների ընդլայնված առաջարկներ
Ստանդարտ միջնորդական ծառայություններից բացի մեր հաճախորդները կարող են օգտվել մի շարք ծառայություններից, որոնք կօգնեն կատարել ներդրումներ անշարժ գույքի ոլորտում, ստեղծել սեփական նախագիծը կամ ազատվել գույքի կառավարման ծանր աշխատանքից։
Մանրամասն և պրոֆեսիոնալ խորհրդատվության արդյունքում մենք ձեզ կներկայացնենք ոլորտում գումարը տնօրինելու լավագույն տարբերակները և արդեն պատրաստի նախագծերը։ Օրենսդրական դաշտում ձեր ներդրումները պաշտպանելու համար մենք կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն ոլորտի կարգավորումների մասին, ինչպես նաև կաջակցենք պայմանագրերի կազմման և կնքման հարցում։
Mixxup-ի՝ ներդրումային նախագծերի մշակման և փաթեթավորման ծառայությունների ցանկը ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողակ բիզնես–նախագիծ իրականացնելու համար անշարժ գույքի կամ հյուրընկալության ոլորտում։ Մենք առաջարկում ենք նախագծերի խորհրդատվությունից սկսած մինչև մանրամասն բիզնես–պլանի մշակում և ներդրումների ներգրավում։
Գույքի կառավարման ծառայությունը վարձակալության կառավարումից (վարձակալների ներգրավում և գործարքի միջնորդություն) բացի ներառում է նաև գույքի սպասարկումը, մարքեթինգային և ֆինանսական ծառայությունները: Մեր նպատակն է ազատել անշարժ գույքի սեփականատերերին առօրյա պարտականություններից: Մենք մասնագիտացված ենք հյուրընկալության ոլորտում՝ մատուցելով բիզնես–նախագծի գործառնական կառավարում FYM Hospitality Group-ի օգնությամբ։
– Լրացուցիչ ծառայություններ մեր առանցքային գործընկերների միջոցով
Ներդրումային ռազմավարության ամբողջականացման համար մենք մատուցում ենք նաև լրացուցիչ ծառայություններ։ Դրանց շարքում են ճարտարապետական ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը և բրենդինգային փաթեթի մշակումը։ Այս ծառայությունները մենք իրականացնում ենք մեր առանցքային գործընկերների օգնությամբ, համապատասխանաբար՝ Irregular Lab–ի և Blank–ի։
Վերաբրենդավորումը միայն ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ չի սահմանափակվում։ Նոր լոգոտիպը և նոր անվանումը խորհրդանշում են հաճախորդների խնդիրների լուծմանն ուղղված մեր մոտեցումը, շուկայի բացերի լրացման մեր ձգտումը և կատարելագործվելու պատրաստակամությունը։ Մենք մշտապես հետևում ենք շուկայի զարգացմանը, որպեսզի օգտագործենք ամենաառաջադեմ լուծումները և ոգեշնչենք անշարժ գույքի ոլորտում ներդրողներին բացահայտել իրենց ներդրումների ողջ ներուժը՝ խթանելով ավելի գիտակից և արդյունավետ շուկայի զարգացմանը։
Մեր հատուկ բլոգում Դուք կգտնեք ամենահետաքրքիր, արդիական և կարևոր նյութերը անշարժ գույքի ոլորտից։ Մենք այստեղ խոսում ենք շուկայի նրբությունների, յուրահատկությունների ու միտումների մասին։