Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
Խթանելով անշարժ գույքի ավելի գիտակից և արդյունավետ շուկայի զարգացմանը
-ն առաջարկում է անհատականացված և թափանցիկ ներդրումային լուծումներ անշարժ գույքի ոլորտում Հայաստանում՝ ներդրողներին հնարավորություն տալով կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ և հասնել կայուն աճի։
Ավելին
Տարվա փորձ անշարժ գույքում
Նախագծերի տարեկան միջին եկամտաբերություն
17%Նախագծերի միջին կապիտալիզացիայի աճը վերջին 1 տարվա ընթացքում
35%Գործարք
Ծանոթացե՛ք անշարժ գույքի շուկայում առկա ամենագրավիչ ներդրումային հնարավորություններին։ Մենք առաջարկում ենք ներդրումային նախագծեր, որոնք կարող են հետաքրքրել ցանկացած տիպի ներդրողի:
Mixxup–ում մենք համոզված ենք, որ տեղեկացված որոշումների կայացումը ներդրումների հաջողության հիմնաքարն է: Անշարժ գույքի ոլորտում տարբեր ներդրումային նախագծեր ներկայացնելիս մենք առաջնորդվում ենք թափանցիկության և առավելագույն արդյունավետության սկզբունքներով։ Մեր մասնագետները պատրաստ են տրամադրել մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ և Ձեզ հետ միասին կազմել ամենաօպտիմալ ռազմավարությունը՝ Ձեր ներդրումային նպատակներին հասնելու համար:
Հայեցակարգերի մշակումից մինչև ներդրումների ներգրավում և ելքի ռազմավարությունների կազմում․ Mixxup–ն իր բարձրորակ ծառայությունները մատուցում է անշարժ գույքի ներդրումային նախագծերի իրականացման բոլոր փուլերում։ Մեր ծառայությունների համապարփակ փաթեթն ուղղված է անշարժ գույքի ոլորտում ներդրումային նախագծերը կյանքի կոչելուն: Անկախ նրանից՝ պլանավորում եք ստեղծել նորը, ընդլայնում եք գոյություն ունեցող նախագիծը, թե կատարում եք վերաբրենդավորում՝ մեր փորձագետների թիմը զինված է անհրաժեշտ գործիքակազմով՝ նախագծի բոլոր փուլերի գերազանց իրականացումն ապահովելու համար։
Բացահայտեք Ձեր նախագծի ողջ ներուժը Mixxup–ի՝ գույքի կառավարման լուծումներով: Գույքի կառավարման մեր ամբողջական մոտեցումը և ստանդարտներն ստեղծված են արդյունավետությունն օպտիմալացնելու, եկամուտները առավելագույնի հասցնելու և Ձեր ակտիվների ընդհանուր արժեքը բարձրացնելու համար: Mixxup–ն ստանձնումն է գույքի կառավարման բոլոր աշխատանքները՝ ամենօրյա գործառնական կառավարումից մինչև ֆինանսական վերահսկողություն և մարքեթինգային ծառայություններ:
Ստեղծվելով 2009 թվականի հուլիսի 17–ին՝ –ն ունի ավելի քան 15 տարվա փորձ անշարժ գույքի ոլորտում։ Մեր նպատակը մշտապես եղել է ստեղծել ավելի գիտակից և կրթված շուկա։
ԱվելինՏարիներ շարունակ մենք օգնում ենք կյանքի կոչել նախագծեր անշարժ գույքի ոլորտում՝ սերտորեն աշխատելով ներդրողների և գույքի սեփականատերերի հետ, մեր գործընկերների համար ապահովելով առավելագույն արդյունավետություն և բարձր եկամտաբերություն։
Mixxup–ի փորձառու մասնագետների թիմը զինված է անշարժ գույքի ոլորտում բիզնեսի շահութաբերությունը առավելագույնի հասցնելու անհրաժեշտ գործիքակազմով՝ հաջողակ նախագծերի գործարկման և բարձր արդյունավետության ապահովման բազմամյա փորձով:
Ծանոթացեք Հայաստանում գտնվող բարձրակարգ անշարժ գույքերի մեր առաջարկներին: Այստեղ Դուք կարող եք գտնել վաճառվող կամ վարձակալությամբ տրվող բնակարաններ, տներ, առանձնատներ, գրասենյակային տարածքներ և այլ տիպի անշարժ գույք Երևանում և ոչ միայն։ Առաջարկվող գույքերի ամբողջական ցանկին ծանոթանալու համար սեղմեք ներքևում գտնվող «Տեսնել բոլորը» կոճակը:
Սպասարկվող բնակարան Փարպեցի փողոցում
11-1555
3/4Հարկ
45
2 Սենյակ
Վարձով է տրվում սպասարկվող բնակարան Պուշկին փողոցում
11-1549
3/5Հարկ
0
1 Սենյակ
Վարձակալության է տրվում սպասարկվող բնակարան
11-1548
7/12Հարկ
113
1 Սենյակ
Վարձով է տրվում սպասակվող բնակարան
11-1547
8/12Հարկ
78
2 Սենյակ
Վարձով է տրվում սպասարկվող բնակարան Տերյան փողոցում
11-1532
5/6Հարկ
43
2 Սենյակ
Վարձով է տրվում սպասարկվող բնակարան Տերյան փողոցում
11-1531
6/6Հարկ
32
1 Սենյակ
Վարձով է տրվում սպասարկվող բնակարան Ծիծեռնակաբերդի խճուղում
11-1530
12/12Հարկ
93
3 Սենյակ
Վարձով է տրվում սպասարկվող բնակարան Ծիծեռնակաբերդի խճուղում
11-1529
11/12Հարկ
69
2 Սենյակ
Մեր հատուկ բլոգում Դուք կգտնեք ամենահետաքրքիր, արդիական և կարևոր նյութերն անշարժ գույքի ոլորտից։ Մենք այստեղ խոսում ենք շուկայի նրբությունների, յուրահատկությունների ու միտումների մասին։
Մեր անհատականացված ծառայություններն ապահովում են, որ յուրաքանչյուր հաճախորդ գտնի իր համար ներդրման լավագույն տարբերակներն անշարժ գույքում։ Մենք տրամադրում ենք անշարժ գույքում ներդրումային նախագծերի իրականացման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեր մասնագետները պատրաստ են օգնել նախագծի իրականացման բոլոր փուլերում՝ հայեցակարգի մշակումից մինչև մեկնարկ և կառավարում։ Մեր առանցքային գործընկերները (Blank Bureau, Irregular lab) մատուցում են մարքեթինգային և ճարտարապետական ծառայություններ՝ օգնելով առավելագույնի հասցնել ցանկացած նախագծի գրավչությունն ու արդյունավետությունը։ Մենք առաջարկում ենք նաև անշարժ գույքի միջնորդական ծառայություններ (առք, վաճառք, վարձակալություն) և մասնագիտացած ենք Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր համայնքների գույքերում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել +374 99 500 118 հեռախոսահամարով (հասանելի է նաև WhatsApp, Viber, Telegram)։
Ներդրումներ կատարելու համար ընդամենը անհրաժեշտ է կապ հաստատել մեր մասնագետների հետ +374 99 500 118 հեռախոսահամարով, որից հետո մենք կկազմակերպենք անվճար խորհրդատվություն։ Կարող եք ուսումնասիրել արդեն առկա ներդրումային հնարավորությունները, իսկ եթե այդ շարքում չգտնեք ցանկալի նախագիծ, մեր մասնագետները կօգնեն ձեզ ստեղծել ձերը կամ գտնել այլընտրանքային ներդրումների տարբերակներ անշարժ գույքում։
Մեր մասնագետները հաճախորդներին փոխանցում են նախնական գիտելիքներ անշարժ գույքի և ներդրումների վերաբերյալ, որպեսզի անգամ նախկինում փորձ չունեցած անձինք կարողանան վստահ որոշումներ կայացնել: Խորհրդատվություն իրականացնելիս մեր մասնագետները մանրամասն ներկայացնում և ծանոթացնում են շուկայի նրբություններին, իրավիճակին, հնարավոր ռիսկերին և օգուտներին։ Մեր առաջնային նպատակներից մեկն է ստեղծել ավելի գիտակից և կրթված շուկա։
Մեր ծառայությունների հիմնական մասը մատուցվում է միայն Հայաստանում (գույքի գնահատում, միջնորդական ծառայություններ, և այլն), սակայն մենք առաջարկում ենք նաև ծառայություններ, որոնք հասանելի են միջազգային շուկայում (օրինակ՝ ճարտարապետական ծառայություններ, բրենդավորման ծառայություններ, ներդրումային նախագծերի մշակում և փաթեթավորում)։
Այո, մենք տրամադրում ենք գույքի գնահատման ծառայություններ հատկապես ներդրումային նախագծերի համար՝ օպտիմալ գին և բարձր եկամտաբերություն ապահովելու նպատակով։ Իսկ նախագերի իրականացման համար կատարում ենք մանրակրկիտ վերլուծություններ նախնական իրագործելիության ուսումնասիրության և բիզնես պլանի կազմման ծառայությունների շրջանակներում։
Եթե ունեք հարցեր, որոնց պատասխանն այս ցանկում բացակայում է, կապ հաստատեք մեզ հետ:
Զանգահարել